ԳՏՓԳ

Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը (KTTO) Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ՔՈԲՐԵՅՆ Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի նոր ենթակառուցվածք է, որի նպատակն է  ապահովել  Համալսարանի և COBRAIN կենտրոնի հետազոտական և նորարարական էկոհամակարգի ընդլայնումը, ինչպես նաև գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը:

KTTO-ի գործառույթները հիմնականում ներկայացնում են հետևյալը.

  • Խրախուսել և աջակցել հետազոտողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և անձնակազմին, ասպիրանտներին, և ուսանողներին տեխնոլոգիական արդյունքների փոխանցման գործում:
  • Ստեղծել անհրաժեշտ փաստաթղթեր համալսարանում մտավոր սեփականության քաղաքականության և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացները սահմանելու համար
  • Սահմանել համալսարանի կողմից ընդունելի արտոնագրային պորտֆելը` մտավոր սեփականության քաղաքականության ընտրության հետ մեկտեղ:
  • Կազմակերպել թրեյնինգներ՝ հեշտացնելու կլինիկական հետազոտությունների և հետազոտական նախագծերի կառավարման վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը, SOP-ի մշակման հմտությունները:
  • Պատրաստել, մշակել և իրականացնել դասընթացներ հետազոտական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծրագրերի ցանկ բժիշկների, բժիշկ գիտնականների, ուսումնասիրող բուժքույրերի, ծրագրի ղեկավարների, դեղագործների, վարչական անձնակազմի, ուսանողների համար
  • Մշակել համապատասխան գործիքներ կրթական դասընթացների ստեղծման և իրականացման համար։
  • Համակարգել ԵՊԲՀում կլինիկական փորձարկման հայտի ներկայացման գործընթացը և գործընթացի ընթացքը:
  • Ստեղծել գործողությունների ծրագիր կլինիկական հետազոտող մագիստրոսական դասընթացի մշակման և իրականացման համար
  • Արդյունաբերության հետ համագործակցության նախաձեռնում;
  • Մտավոր սեփականության և հետազոտության արդյունքների առևտրայնացման, տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում.
  • Հետազոտության, դրա առևտրայնացման և տնտեսական զարգացման ոլորտում տնտեսական և իրավական խորհրդատվության տրամադրում.
  • Հետազոտությունների կոմերցիոնացում;
  • Հետազոտության վրա հիմնված ինկուբատորների ստեղծում և ծրագրերի ներդրում:
  • Վճարովի կրթական ծառայությունների մատուցում: