ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ Երկարաժամկետ վերապատրաստում ՔՈԲՐԵՅՆ գործընկեր համալսարաններում

ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ ծրագիրը գործընկեր համալսարաններում կազմակերպվող երկարաժամկետ վերապատրաստման դասընթացի մասնակիցների ընտրության նպատակով հայտարարում է բաց մրցույթ ԵՊԲՀ նեյրոգիտության ոլորտի երիտասարդ հետազոտողների (ասպիրանտներ, հայցորդներ, գիտական աստիճան չունեցող կրտսեր գիտաշխատողներ) համար: Դասընթացների առավելագույն տևողությունը 4 ամիս է:

Մրցույթի մասնակիցները պետք է ունենան
— լաբորատոր կենդանիների հետ աշխատելու փորձ (խնամք և մանիպուլյացիա),
— կենսաքիմիական և մոլեկուլյար կենսաբանության հիմնարար մեթոդների գիտելիք և գործնական հմտություններ,
— անգլերենի գերազանց իմացություն:

Դիմելու համար անհրաժեշտ է cobrainarmenia@gmail.com հասցեին ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, որտեղ պետք է նշվի դասընթացի մասնակցության նպատակը և վերադառնալուց հետո ծրագրի շրջանակներում կամ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում առնվազն 12 ամիս աշխատելու ձեր պատրաստակամությունը: Մասնակիցների ճանապարհածախսը և կացության ծախսերը հոգում է ՔՈԲՐԵՅՆ ծրագիրը: Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 24-ը՝ ժամը 23 59 -ն ներառյալ: Ընտրության նախնական փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն նաև բանավոր հարցազրույցի: Դիմողներն արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև COBRAIN-Armenia ֆեյսբուքյան էջի հրապարակումների միջոցով: