ԳՏՓԳ
Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը (KTTO) Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ՔՈԲՐԵՅՆ Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի նոր ենթակառուցվածք է, որի նպատակն է ապահովել Համալսարանի և COBRAIN կենտրոնի հետազոտական և նորարարական էկոհամակարգի ընդլայնումը, ինչպես նաև գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը:
KTTO-ի գործառույթները հիմնականում ներկայացնում են հետևյալը.
- Խրախուսել և աջակցել հետազոտողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և անձնակազմին, ասպիրանտներին, և ուսանողներին տեխնոլոգիական արդյունքների փոխանցման գործում:
- Ստեղծել անհրաժեշտ փաստաթղթեր համալսարանում մտավոր սեփականության քաղաքականության և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացները սահմանելու համար:
- Սահմանել համալսարանի կողմից ընդունելի արտոնագրային պորտֆելը` մտավոր սեփականության քաղաքականության ընտրության հետ մեկտեղ:
- Կազմակերպել թրեյնինգներ՝ հեշտացնելու կլինիկական հետազոտությունների և հետազոտական նախագծերի կառավարման վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը, SOP-ի մշակման հմտությունները:
- Պատրաստել, մշակել և իրականացնել դասընթացներ հետազոտական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծրագրերի ցանկ բժիշկների, բժիշկ գիտնականների, ուսումնասիրող բուժքույրերի, ծրագրի ղեկավարների, դեղագործների, վարչական անձնակազմի, ուսանողների համար
- Մշակել համապատասխան գործիքներ կրթական դասընթացների ստեղծման և իրականացման համար։
- Համակարգել ԵՊԲՀ—ում կլինիկական փորձարկման հայտի ներկայացման գործընթացը և գործընթացի ընթացքը:
- Ստեղծել գործողությունների ծրագիր կլինիկական հետազոտող մագիստրոսական դասընթացի մշակման և իրականացման համար:
- Արդյունաբերության հետ համագործակցության նախաձեռնում;
- Մտավոր սեփականության և հետազոտության արդյունքների առևտրայնացման, տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում.
- Հետազոտության, դրա առևտրայնացման և տնտեսական զարգացման ոլորտում տնտեսական և իրավական խորհրդատվության տրամադրում.
- Հետազոտությունների կոմերցիոնացում;
- Հետազոտության վրա հիմնված ինկուբատորների ստեղծում և ծրագրերի ներդրում:
- Վճարովի կրթական ծառայությունների մատուցում: