November
6

Վորքշոփ LabShip ծրագրի շրջանակներում՝ նոյեմբերի 6-17-ը

November 6th, 2023

Labship-ը հիանալի հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ` լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար։ Վորքշոփի ընթացքում աշխատելու ենք կենսաքիմիայի, մորֆոլոգիայի, վիրահատական և վարքային լաբորատորիաներում: Այս ամենին տիրապետելու համար տեսական գիտելիքների հետ մեկտեղ տրվելու են նաև լաբորատոր աշխատանք կատարելու ուղեցույցներ և սարքավորումներ օգտագործելու գործելակարգեր։

Labship-ի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30֊ին, ԵՊԲՀ COBRAIN կենտրոնում, որի ընթացքում կիրականացվի նաև մասնակիցների նախնական ընտրություն, և ընտրված 12 մասնակիցները կընդգրկվեն հաջորդ փուլում:

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հղմամբ՝

https://bit.ly/3HIjAvf