Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարել է Գիտության համաշխարհային օր` հանուն խաղաղության և զարգացման: Այս օրն ընդգծում է գիտության կարևոր դերն ու արդիականությունը առօրյա կյանքում և մեկ անգամ ևս հիշեցնում գիտության ձեռքբերումները համաշխարհային խաղաղության հասնելու գործում:

Օրվա նպատակն է՝

  • գիտության դերի կարևորության մասին հանրային իրազեկվածության բարձրացում,
  • գիտության փոխանակմամբ երկրների միջև խթանել ազգային և միջազգային համագործակցությունը,
  • ուշադրություն հրավիրել գիտության առջև ծառացած մարտահրավերներին՝ գիտական նախաձեռնությանն աջակցելու հարցում:

Սիրելի գիտնականներ, ՔՈԲՐԵՅՆ թիմը մաղթում է ձեզ բազում ստեղծագործ մտքեր և նորանոր բացահայտումներ: Շարունակե՛ք անհնարինը դարձնել հնարավոր: