Գիտական ուղղություններ

1. ՆԵՅՐՈԴԵԳԵՆԵՐԱՑԻԱ/ԱԼՑՀԵՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Նպատակն է նեյրոնների վնասման եւ դրանց կենսակայունության ուղիների համակողմանի ուսումնասիրումը Ալցհեյմերի հիվանդության դեպքում

 

Ենթածրագրեր
  • Նյարդապաշտպան նյութերի եւ բջջային ծագման միջոցների համատեղ օգտագործումը Ալցհեյմերի հիվանդության բուժման գործընթացում
  • Ոսկրածուծի մոնոցիտների ներգրավվածությունն ալցհեյմերյան տիպի նեյրոդեգեներատիվ գործընթացում
  • Հասուն նեյրոգենեզի ազդեցությունը նեյրոնների կենսակայունության գործընթացի վրա 

 

2. ԱՈՒՏԻԶՄ

Նպատակն է նյարդային համակարգի զարգացման խանգարումների պաթոգենեզի ուսումնասիրումն աուտիզմի օրինակով եւ դրա կենդանական մոդելների գնահատումը

 

Ենթածրագրեր
  • Սաղմնային եւ վաղ հետծննդյան շրջանում նեյրոգենեզի խամնգարումների ուսումնասիրումը՝ վալպրոյաթթվով մակածված աուտիստիկ սպեկտրի խանգարումների մոդելում
  • Իմուն պատասխանի դերը պրոպիոնաթթվով մակածված աուտիստիկ սպեկտրի խանգարումների մոդելում
  • Նյութափոխանակության խանգարումը եւ իմուն պատասխանի դերը աուտիկ երեխաների շրջանում
  • Աուտիկ երեխաների քարտեզագրում ՀՀում
  • Նեյրոգլիալ փոխհարաբերությունների փոփոխության ուղղվածությունը սինապսային ցանցի ձևավորման գործընթացում վալպրոաթթվով մակածված բջջային մոդելում