November
29

Դրամաշնորհ գրելու հիմունքներին նվիրված սեմինար

November 29th, 2024

Նոյեմբերի 29-ին, ժամը՝ 15.00-ին, ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում տեղի կունենա սեմինար նվիրված դրամաշնորհ գրելու հիմունքներին:
Հանդիպման հատուկ հյուրն է ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի խորհրդատվական մարմնի անդամ, Վարշավայի Մոլեկուլային և Բջջային Կենսաբանության Միջազգային Ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Յասեկ Յավորսկին: Պրոֆեսորը մասնագիտացված է մոլեկուլային և բջջային նեյրոկենսաբանության ոլորտում։ Միջոցառման շրջանակներում պրոֆեսորը կփոխանցի հմտություններ՝ ուղղված հաջողված դրամաշնորհ և գիտական հոդված պատրաստելու գործընթացին: Սեմինարի շրջանակներում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը կներկայացնի հայ գիտնականների համար հասանելի դրամաշնորհները: ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից կազմակերպվող հերթական սեմինարը նախատեսված է հետազոտողների, գիտնականների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել դրամաշնորհին դիմելու քայլերը և տիրապետել ակադեմիական հոդված գրելու նրբություններին:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1I1Jk2yT-1XNZdZtBWwHJQx56slla8qBunKwfQk7UoqY/viewform?pli=1&pli=1&edit_requested=true