Ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում տեղի կունենա «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» խորագրով պանելային քննարկում: Այն ուղղված է խրախուսելու կանանց ներգրավվածությունը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ոլորտում: Հանդիպման ընթացքում պանելիստները կլուսաբանեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ԲՏՃՄ ոլորտի մարտահրավերները, որոնց առերեսվում են կին գիտնականները, կարիերայի աճին նպաստող գործոններն ու հեռանկարները, իգական սեռի ներկայացուցիչներին առնչվող կարծրատիպերն անցյալում և այսօր, գործնական առաջարկներ դրանք հաղթահարելու ուղիների վերաբերյալ: Պանելային քննարկման հատուկ հյուրն է Վարշավայի մոլեկուլային և բջջային կեսնաբանության միջազգային ինստիտուտի պրոֆեսոր, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ Յասեք Յավորսկին: Հարգելի ուսանողներ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: