Առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Brain Bee միջազգային օլիմպիադային

Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Brain Bee միջազգային օլիմպիադային:

Այս տարի մրցույթի միջազգային փուլը կազմակերպվել էր առցանց տարբերակով: Մեր ներկայացուցիչը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հրանտ Շադյանն էր, ով հաղթել էր Brain Bee Armenia մրցույթը և դարձավ միջազգային փուլի առաջին պատվիրակը Հայաստանից: Մրցույթի ընթացքում նա բարեհաջող ավարտեց նեյրոանատոմիայի, նեյրոհիստոլոգիայի և նյարդաբանական հիվանդության ախտորոշման առաջադրանքները: Շադյանը մրցույթին մասնակցեց ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնից: Նրա վերահսկումը վստահված էր Brain Bee Armenia մրցույթի կոնտակտային անձ, ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանին: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն շուտով: Հրանտի մասնակցությամբ կարող ենք համարել ուղեղի միջազգային մրցույթի առաջին շրջափուլն ավարտված:

Սիրելի աշակերտներ, շուտով կհայտարարվի մրցույթի նոր շրջափուլի մասին, իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ և մասնակցել միջազգային Brain Bee-ի միջոցառումներին Preliminary 2024 IBB Schedule National champions.xlsx – Schedule public (2)