Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է

Սիրելի՜ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ թիմը սիրով շնորհավորում է տոնի կապակցությամբ։ Թող գարուններն ու ժպիտներն անպակաս լինեն ձեր կյանքից, միշտ լինեք գնահատված ու սիրված:
ՔՈԲՐԵՅՆ֊ը խրախուսում է իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում, մասնավորապես՝ ուղեղի հետազոտություններում։ Կարևորելով գիտության մեջ կանանց և աղջիկների դերը, մի քանի հարց ենք ուղղել ԵՊԲՀ տարբեր ամբիոնների գիտաշխատողներին և ՔՈԲՐԵՅՆ թիմի երիտասարդ հետազոտողներին: